Բաքվի բռնապետն արցախահայերին Ադրբեջանի կազմում ապրելու կոչ է հնչեցրել
«Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ անվտանգության երաշխիքների, իրենց իրավունքների, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական, մունիցիպալ իրավունքների ապահովման դեպքում նրանք նորմալ կյանքով են ապրելու՝ որպես ադրբեջանական հասարակության մաս»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նրանք նաև պետք է հասկանան, որ եթե շարունակեն անտեսել մեզ, շարունակեն վարվել այնպես, կարծես մենք գոյություն չունենք, կամ վարվեն այնպես, կարծես նրանք ապրում են հորինված երկրում՝ իբրև նախագահի, նախարարների, խորհրդարանականների հետ, իրավիճակը, որում նրանք այսօր գտնվում են, չի փոխվի իրենց օգտին,- ասել է Ալիևը, ապա շարունակել,- մենք նրանց առաջարկում ենք նորմալ կյանք։ Ես կարծում եմ, որ եթե նրանք ինձ լսեն, կհասկանան, և նրանք գիտեն, որ ես կպահեմ իմ խոսքը»։
Նշենք, որ հուլիսի 21-ին օկուպացված հայկական Շուշի քաղաքում Իլհամ Ալիևը, կրկին հեգնելով Արցախի իշխանություններին, ասել էր. «Խունտայի անդամները, որ գրավել են իշխանությունը Ղարաբաղում ու անվանում են իրենց մեկ նախագահներ, մեկ նախարարներ, մեկ դիվանագետներ՝ արդեն առաջացնելով բոլորի ծիծաղը, գերի են վերցնում մարդկանց, որոնք ապրում են այն վայրերում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները
Ավելացնել նոր մեկնաբանություն