Submitted by A.Gevorgyan on
pakistan

Պակիստանը Թուրքիայից կգնի «KAAN» կործանիչներ

Պակիստանը Թուրքիայից կգնի «KAAN» կործանիչներ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքչին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նա ասել է, որ այս ուղղությամբ Պակիստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Ըստ Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի՝ օգոստոսին այս հարցով կհանդիպեն պակիստանցի գործընկերների հետ։

Նշենք, որ «KAAN» մարտական ​​ինքնաթիռները փորձարկվել են որոշ ժամանակ առաջ։ Սպասվում է, որ կործանիչն իր առաջին թռիչքը կիրականացնի այս տարվա վերջին։

Ավելացնել նոր մեկնաբանություն