Ռուսաստանը զորավարժություն է անցկացնում Բալթիկ ծովում
Ռուսաստանի ռազմածովային ուժերը Բալթիկ ծովում սկսել են «Օվկիանոսային վահան-2023» զորավարժությունը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Նշվել է, որ զորավարժությունը ղեկավարում է ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը։
Տեղեկությունների համաձայն՝ զորավարժությանը, որի ընթացքում ստուգվում է ռազմածովային ուժերի պատրաստվածությունը, մասնակցում են ավելի քան 30 ռազմանավ և մոտորանավակ, 20 օժանդակ նավ, ռազմածովային ավիացիա և ՌԴ օդատիեզերական ուժերի 30 ինքնաթիռ ու մոտ 6000 զինծառայող։
Ավելացնել նոր մեկնաբանություն