Հայաստանը չարաշահում է մարդասիրական օգնության հարցը․ Յաշար Ալիև
Հայաստանը չարաշահում է մարդասիրական օգնության հարցը, ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Յաշար Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկմանը։
«Ադրբեջանը դատապարտում է Հայաստանի հետևողական ջանքերը՝ չարաշահելու մարդասիրական օգնության հարցն իր ստոր նպատակների համար։ Լաչինի սահմանային անցակետի ստեղծումն Ադրբեջանի, ինչպես նաև ցանկացած այլ պետության ինքնիշխան իրավունքն է՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը, ապահովելու տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- ասել է Յաշար Ալիևը։
#Դետքի_հետագծով
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, իսկ Բաքուն միջազգային հանրությանը շարունակում է մոլորեցնել ապատեղեկատվությամբ․ իր իսկ սադրանքներն ու ռազմական գործողություններն Ադրբեջանը վերագրում է հայկական կողմին։
Ավելացնել նոր մեկնաբանություն