Submitted by D.Guyumjyan on
DETQ

Պուտինը զորակոչի տարիքը բարձրացրել է մինչև 30 տարեկան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է գործող օրենսդրությունը փոփոխող դաշնային օրենքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ փոփոխությունների շրջանակում զորակոչի տարիքը 27-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։ 

Պուտինի ստորագրած օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այս տարվա վերջ 27 տարին լրացած անձանց վրա նոր օրենքը չի տարածվի:

Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել էր, որ զորակոչային տարիքը 27-30-ի հասցնելու մասին օրենքի նախագիծը կապված է Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակի հետ։ Նա միևնույն ժամանակ հերքել էր տեղեկությունները, թե որոշումը կապված է ուկրաինական ռազմաճակատում ռուսական կողմի անհաջողությունների հետ։ 

#Դետքի_հետագծով

Ռուսաստանում զորակոչային տարիքի բարձրացման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը հիմնականում պայմանավորված է ուկրաինական ռազմաճակատում ընթացող զարգացումներով։ Վերջին շրջանում ռուսական ուժերի առաջխաղացումը դանդաղել է, ռուսական զորքերն ունենում են նաև մեծ կորուստներ, որոնք պայմանավորված են հատկապես մոբիլիզացիոն ռեսուրսի պակասով։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն