Submitted by detq-editor on
Թուրքիան արդիականացնում է իր սուզանավերը Պակիստանի կարիքների համար

Թուրքիան արդիականացնում է իր սուզանավերը Պակիստանի կարիքների համար

Թուրքիան արդիականացնում է իր սուզանավերը Պակիստանի կարիքների համար

Թուրքական նավաշինական STM ընկերությունը, որպես արտահանման պայմանագրի մաս, ավարտել է «Agosta 90B» դասի սուզանավերի արդիականացումը՝ նախատեսված Պակիստանի ռազմածովային ուժերի կարիքների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

 

Ընկերության գլխավոր տնօրեն Օզգուր Գյուլերյուզը հայտնել է, որ ընկերությունը սուզանավի արդիականացման մրցույթը շահել է 2016 թվականին՝ արտադրող ընկերության հետ մրցակցության արդյունքում։ «Մեր ընկերությունը շահել է ֆրանսիական արտադրության «Agosta 90B» դասի սուզանավերի արդիականացման մրցույթը։ Այնուհետև նախագիծը համալրվել է ևս երկու սուզանավով։ Առաջին սուզանավը հանձնվել է 2021 թվականի ապրիլին, իսկ երկրորդը՝ 2022 թվականի դեկտեմբերին»,- ասել է նա։

 

Գյուլերյուզի խոսքով՝ այս նախագիծը մեծ նշանակություն ունի ընկերության համար։ Նա նշել է, որ այս պահին ինտենսիվ աշխատանք է իրականացվում երրորդ սուզանավի արդիականացման հետ կապված, որը նախատեսվում է երկու տարվա ընթացքում տեղափոխել Պակիստան։

 

Ընկերության տնօրենը հայտնել է, որ ծրագրի շրջանակում թարմացվել են մի շարք համակարգեր, ինչպես նաև իրականացվել է սուզանավերի լայնածավալ արդիականացում, որոնց ծառայության ժամկետը հասնում է 20 տարվա։ Նա ընդգծել է, որ սուզանավերի ոլորտում իր զարգացումների շնորհիվ թուրքական ընկերությունը ձգտում է ուժեղ խաղացող դառնալ միջազգային ասպարեզում։

 

Գյուլերյուզն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ թուրք մշակողները շարունակում են աշխատել անօդաչու ծովային մեքենաների ստեղծման վրա։ «Անօդաչու ծովային մեքենաների ստեղծումն ընկերության առաջնահերթություններից է։ Այստեղ մենք նույնպես ձգտում ենք հաջողության։ Այս ուղղությամբ հետազոտական ​​աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով»,- եզրափակել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն