DETQ

ՌԴ-ն Սև ծովում ամերիկյան ԱԹՍ նկատելու պատճառով կործանիչ է օդ բարձրացրել

Ռուսական կողմը Սև ծովի տարածքում նկատել է ամերիկյան «MQ-9A Reaper» անօդաչու թռչող սարքերը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ ամերիկյան ԱԹՍ-ն նկատվել է ռուսական «Սու-30» կործանիչի կողմից։ Միջադեպի հետևանքով ռուսական կողմը կործանիչ է բարձրացրել Սև ծովի երկնքում։ 

«Ռուսական կործանիչի մոտեցման ընթացքում օտարերկրյա հետախուզական անօդաչու թռչող սարքը շրջադարձ է կատարել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից։ Ռուսական ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է իր բազային օդանավակայան, Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում թույլ չի տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվան միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում։

Ավելացնել նոր մեկնաբանություն