Submitted by detq-editor on
Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բույոնին

Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բույոնին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բույոնի հավատարմագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  տարածաշրջանային հարցեր։ Ալիևը շարունակել է պնդել, թե Հայաստանն անհիմն պնդումներ է անում Բերձորի միջանցքի փակ լինելու մասին՝ նշելով, որ  դրանք «կեղծ են և անհեթեթ»։

Բաքվի բռնապետը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական բեռների ու անձանց տեղաշարժը: Նա հավելել է, որ 1000 տրանսպորտային միջոց է անցել միջանցքով։

Բացի դրանից՝ Ալիևը խոսել է Արցախում հանքավայրերի «անօրինական» շահագործման դադարեցման ու այնտեղ մշտական մոնիթորինգ անցկացնելու անհրաժեշտության մասին։

Ավելացնել նոր մեկնաբանություն