Submitted by H.Andreasyan on
ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը մեղադրել Հայաստանին՝ իբր իրավիճակը լարելու համար

ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը մեղադրել է Հայաստանին իբր իրավիճակը լարելու մեջ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Թուրքիայի ներկայացուցիչ Սեդաթ Օնալը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը և գործողությունները, մեղադրել Հայաստանին իբր իրավիճակը լարելու համար։

«Որպես տարածաշրջանային խաղաղությամբ և կայունությամբ խիստ հետաքրքրված և այդ նպատակին հասնելուն ուղղված նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավված երկիր՝ Թուրքիան մտահոգված է Հայաստանի փորձերով՝ չարաշահելու միջազգային հարթակները, ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ քաղաքական դրդապատճառներով Լաչինի ճանապարհի վերաբերյալ պնդումներ արտահայտելու համար։ Ադրբեջանի օրինական մտահոգությունները պետք է հաշվի առնվեն»,- նշել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա։

«Մենք հայտնել ենք Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման մեր հանձնառությունը և քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Խաղաղությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով»,- նշել է Օնալը:

Ավելացնել նոր մեկնաբանություն