Չավուշօղլուն արձագանքել է ԱՄն նախկին պետքարտուղարի պնդումներին
«ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի գրքում Թուրքիայի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Դիվանագիտական լեզվով խոսելով՝ Պոմպեոյի գրքում առկա պնդումներն իրականության հետ որևէ կապ չունեն։ Դուք կարող եք դա սուտ անվանել: Փաստերի ուռճացումն ու երկակի ստանդարտներն ակնհայտ են»,- ասել է նախարարը։
Պոմպեոն նշել է նաև, որ թուրքական բանակն ի վիճակի չէ ոչնչացնելու ահաբեկիչներին։
«Ամբողջ աշխարհը տեսավ ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակի ուժը, երբ թուրքական զորքերը Սիրիայի տարածքը մաքրեցին երկու ահաբեկչական կազմակերպություններից՝ YPG-ից և DEASH-ից»,- արձագանքել է Չավուշօղլուն։
Ավելացնել նոր մեկնաբանություն