Submitted by detq-editor on
Չավուշօղլուն արձագանքել է ԱՄն նախկին պետքարտուղարի պնդումներին

Չավուշօղլուն արձագանքել է ԱՄն նախկին պետքարտուղարի պնդումներին

«ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի գրքում Թուրքիայի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Դիվանագիտական լեզվով խոսելով՝ Պոմպեոյի գրքում առկա պնդումներն իրականության հետ որևէ կապ չունեն։ Դուք կարող եք դա սուտ անվանել: Փաստերի ուռճացումն ու երկակի ստանդարտներն ակնհայտ են»,- ասել է նախարարը։

Պոմպեոն նշել է նաև, որ թուրքական բանակն ի վիճակի չէ ոչնչացնելու ահաբեկիչներին։

«Ամբողջ աշխարհը տեսավ ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակի ուժը, երբ թուրքական զորքերը Սիրիայի տարածքը մաքրեցին երկու ահաբեկչական կազմակերպություններից՝ YPG-ից և DEASH-ից»,- արձագանքել է Չավուշօղլուն։

 

Add new comment