SFGHG

Ռայիսին և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է «Pars Today»-ը։

Հեռախոսազրույցում ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել օգոստոսի 13-ին Շիրազի Շահ Չերաղ  սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Նախագահները քննարկել են նաև միջազգային հարցերում համագործակցությունը և ԲՐԻԿՍ-ի խմբին միանալու Իրանի ցանկությունը։

Ռայիսին և Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել են իրենց հանձնառությունը՝  զարգացնել երկկողմ հարաբերություններն առևտրի, տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտներում։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն