Ավարտվել է Ալիևի այցը Հունգարիա
Ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Հունգարիա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը մեկօրյա այցով էր Հունգարիայում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ հանդիպում են ունեցել Հունգարիայի մայրաքաղաքում. մանրամասները հայտնի չեն։
Հունգարիայի վարչապետը հրավիրված ղեկավարներին անվանել է «Հունգարիայի քաղաքական ընկերներ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն