hdyduj

Ադրբեջանի Պնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

Ավելացնել նոր մեկնաբանություն