Submitted by H.Andreasyan on
ԱՄՆ-ն հերքում է, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմանը

ԱՄՆ-ն հերքում է, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ 

«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։

Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։

Ինչպես նշված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությանը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար»,- հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ն (ձեր երկիրը - խմբ․) բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո։

Ավելացնել նոր մեկնաբանություն