hsysu

Այսօր մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա. Ալիև

«Այսօր մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա, մենք դա ցույց ենք տվել պատերազմի ժամանակ, ցույց ենք տվել միայն առաջ գնալով, թշնամուն ոչնչացնելով, մեր դրոշը 44 օր բարձրացնելով»,- այս մասին ասել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Բերձոր քաղաքի օրը» տոնական միջոցառման ժամանակ:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը

«Մենք ստիպված ենք դա ապացուցել պատերազմից հետո մոտ 3 տարում։ Որովհետև մեր դեմ արշավը, կեղտոտ քարոզչությունը չեն կարող ազդել մեր կամքի վրա, չեն կարող մեզ մեր ճանապարհից շեղել։ Մենք ոչ մեկից չենք վախենում և դա ցույց ենք տվել թե՛ մարտի դաշտում, թե՛ քաղաքական հարթությունում: Բազմաթիվ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ մի օր մեր դրոշը կբարձրացնենք Բերձորում (խմբ․), Շուշիում և այն ժամանակ գրավված այլ քաղաքներում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ապրիլի 23-ին ապօրինի անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում այլընտրանքային ճանապարհի շահագործումը, սակայն դա բացասաբար է ընդունվել հայկական կողմից: Իլհամ Ալիևի այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ խաղաղություն հնարավոր չէ մի պետության հետ, որը շարունակ ագրեսիվ և սպառնալիք պարունակող հայտարարություններ է տարածում: 

Ավելացնել նոր մեկնաբանություն