Submitted by detq-editor on
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտնել է, թե  Հայաստանը բարոյական իրավունք չունի խոսելու մարդու իրավունքների մասին

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտնել է, թե Հայաստանը բարոյական իրավունք չունի խոսելու մարդու իրավունքների մասին

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»  հայտարարություն է տարածել օգոստոսի 24-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ՝ Ադրբեջանի կողմից փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի մասին եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մասին։

 Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը բարոյական իրավունք չունի խոսելու հումանիտար հարցերի և մարդու իրավունքների մասին, քանի որ բոլոր ադրբեջանցիներին վտարել է իր տարածքից ու ժամանակին օկուպացված հողերից և վարում է տխրահռչակ մոնոէթնիկ քաղաքականություն։

Վերադարձի իրավունքի վերաբերյալ նշվել է, որ Հայաստանը 30 տարի թույլ չի տվել ադրբեջանցի հարկադիր վերաբնակներին վերադառնալ իրենց տները, քանի դեռ 2020 թվականին հայկական օկուպացիոն բանակը չի պարտվել և չի վտարվել Ադրբեջանի տարածքներից։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի կողմից ինքնապաշտպանական ստահոդ հայտարարությունների նպատակը սեփական գործողությունների վերագրումն է հակառակ կողմին։ Եթե դիտարկենք միայն վերջին շրջանում կատարվող իրադարձությունները, ապա կտեսնենք, որ Ադրբեջանի հիմնական նպատակն արցախահայության էթնիկ զտման ճանապարհով նրանց Արցախից հեռացնելն է։

Ավելացնել նոր մեկնաբանություն