Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 26-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Բաքու է մեկնել։
Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարևորել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակելը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Գոհունակություն հայտնելով իր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ Գյուլերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ երկրների ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության ու եղբայրական հարաբերությունների վրա։
Հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Ավելացնել նոր մեկնաբանություն