Հայկական զինված ուժերի պատմության մեջ հայ խաղաղապահների ունեցած դերը

Հայկական զինված ուժերի պատմության մեջ հայ խաղաղապահների ունեցած դերը

Հայկական զինված ուժերի պատմության մեջ հայ խաղաղապահների ունեցած դերը

Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարևորագույն դերակատարում ունեն հայ խաղաղապահները: Նաև նրանց շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինվորի տեսակը: Մի շարք երկրներում խաղաղապահ առաքելությանը միանալով՝ Հայաստանն ապացուցեց, որ համաշխարհային անվտանգության պահպանման և երկարատև խաղաղության կողմնակիցն է: Սա գաղափարախոսություն է, որի կրողը չի կարող լինել ագրեսոր:

Հայ խաղաղապահները մասնակցել են միջազգային և բազմազգ բազմաթիվ զորավարժությունների՝ մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս  հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների  գովեստներին և պարգևներին:

Եվ այսպես, 2004 թվականից սկսած, հայ խաղաղապահներն իրենց առաքելությունը փայլուն կերպով իրականացրել են հետևյալ պետություններում:

Կոսովո

2004 թ․ Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայի սահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։ Ամեն տարի շուրջ 70 հայ խաղաղապահ իր առաքելությունն է իրականացնում Կոսովոյում:

Իրաք

2005 թ. հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009 թ. հոկտեմբերին։

Աֆղանստան

Սկսած 2010 թ. փետրվարից՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր - ISAF) Հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4-շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցել Գերմանիայում։ 2011 թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայող առաքելություն է իրականացրել Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանել են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն