Submitted by H.Andreasyan on
Ուսանողներից մեկին տարել են, մյուսին հարցաքննում են. Տիգրան Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուսանողներից մեկին տարել են, մյուսին հարցաքննում են. Տիգրան Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոտ 1 ժամ առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից 22 տարեկան ուսանողի են անցակետից առևանգել, մյուսին հարցաքննում են: Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Սա արդեն վերջն է, ռուս խաղաղապահները, որոնք անցկացնում էին ուսանող երեխաներին և իրենց քաղաքացիներին, այսօր, եթե չեմ սխալվում, վերջին օրն էր, և տեղի է ունենում նման դեպք: 22 տարեկան տղա ուսանողներից մեկին արդեն տարել են, մյուսին հարցաքննում են: Լենցովը որ գնաց, պարզվում է՝ պատճառ կար գնալու: Այս պահին ամեն ինչը, կարելի է ասել, նախապատրաստված էր»,- ասել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Video file

Ավելացնել նոր մեկնաբանություն