ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի աշտոնական կայքից:
Լսումներին հրավիրված է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որի զեկույցը մեջբերել է Ներկայացուցիչների տան հանձնաժողովը։ Հիշեցնենք, որ իր զեկույցում վերջինս նշել էր, որ «Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ հայերի ցեղասպանություն է»:
Լսումների երկրորդ բանախոսն է Կոլումբիայի համալսարանի՝ «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը, որը, ըստ Կոնգրեսի հաղորդագրության, Ադրբեջանի Կառավարության մտադրությունների մասին զեկույց է ներկայացնելու:
Ավելացնել նոր մեկնաբանություն