hsysh

Ադրբեջանական բանակում նոր ուսումնական շրջանով պայմանավորված վարժանքները շարունակվում են

Նոր ուսումնական շրջանի մեկնարկի կապակցությամբ ադրբեջանական բանակում շարունակվում են մրցումներն ու վարժանքները։

Այս մասին, «Դետքի հաղորդմամբ», հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ 

Զեկուցվել է, որ ծրագրի համաձայն՝ ստորաբաժանումները թողնում են իրենց մշտական ​​տեղակայման կետերը և տեղափոխվում ուսումնական կենտրոններ ու զորավարժարաններ։

Մրցումների անցկացման հիմնական նպատակը զինծառայողների գիտելիքների ու հմտությունների բարձրացումն է, մարտական ​​պատրաստվածության բարձր մակարդակի պահպանումը։

Ադրբեջանը վերջին շրջանում շատ ավելի ակտիվ է տեղեկատվական դաշտում քարոզչություն իրականացնում, որին զուգահեռ դիմում է նաև սադրանքների։ Ադրբեջանի վարած քաղաքականությունն ապացույցն է նրա, որ խաղաղության կձգտի միայն ռազմական ճանապարհով իր նպատակին հասնելուց հետո։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն