hsysu

Ադրբեջանն ու Հայաստանն իսկապես թևակոխում են շատ վտանգավոր փուլ

«Ադրբեջանն ու Հայաստանն իսկապես թևակոխում են շատ վտանգավոր փուլ: Ռազմական էսկալացիայի սպառնալիքն օրեցօր ավելանում է: Դա կարող է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և լինել զգայուն, բայց սահմանափակ ծավալով»,- այս մասին X սոցիալական ցանցում գրել է Էլդար Նամազովը: 

Ըստ նրա՝ բայց հաջորդ՝ 2024 թվականը, լայնածավալ էսկալացիայի ավելի մեծ վտանգ է ներկայացնում, երբ բանակցային գրեթե բոլոր երեք հարթակներում (Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա) սպասվում է «գործունեության սառեցում»։

Պետք է հաշվի առնել ռազմաքաղաքական մի շարք կարևոր գործոններ, որոնք վճռորոշ դեր են ունենալու առաջիկա իրադարձությունների համար։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը տեղեկատվական դաշտում բացահայտ խոսում է այն մասին, որ դիմելու է ռազմական գործողությունների: Ակնհայտ է, որ այսկերպ Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել և պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդել: 

Ավելացնել նոր մեկնաբանություն