Ադրբեջանի ռազմական պատվիրակությունը մեկնել է Ղազախստան
Ադրբեջանի և Ղազախստանի միջև ստորագրված 2023 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի համապատասխան` մի խումբ զինծառայողներ այցելել են Ղազախստան։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Այցի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի զինված ուժերի տարբեր վարչությունների ղեկավարության և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն