errre3r4

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել Արցախում իրավիճակը։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը Պետքարտուղարությունը հրապարակել է երեկ։

«Պետքարտուղարն արտահայտել է Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ ընդգծելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բլինքենն ընդգծել է երկխոսության և փոխզիջումների անհրաժեշտությունն ու հակամարտող կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն