Submitted by H.Andreasyan on
Արցախում ռազմական դրություն է. հրամանագրի պահանջներին չհամապատասխանող հավաքը դիտվելու է անօրինական. ԱՀ նախագահի աշխատակազմ

Արցախում ռազմական դրություն է. հրամանագրի պահանջներին չհամապատասխանող հավաքը դիտվելու է անօրինական. ԱՀ նախագահի աշխատակազմ

Արցախում ցանկացած հավաք, որը չի համապատասխանում սույն հրամանագրի պահանջներին, դիտվելու է անօրինական: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը:

Հավաքներ կազմակերպել թույլատրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝

1) Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին.

2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ցանկացած հավաք, որը չի համապատասխանում սույն հրամանագրի պահանջներին, դիտվելու է անօրինական, և մասնակիցները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Ուստի, կոչ ենք անում հանրությանը չտրվել սադրանքների` լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար:

ԱՀ պետական լիազոր մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Հանրապետությունում սահմանադրական ու հանրային կարգը պահպանելու և անօրինական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Ավելացնել նոր մեկնաբանություն