Ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին ներկայացվել է համաձայնագիր
Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները։
Համաձայնագրի նախագիծը խորհրդարանում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին Երևանում:
«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները»,- ասել է փոխնախարարը:
Լիազոր մարմիններ են լինելու Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունները:
Ավելացնել նոր մեկնաբանություն