Ադրբեջանի զինուժը գիշերը ևս կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Այսօր ժամը 3:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նախօրեին ևս Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր տվյալ ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն