Ինչպես է ռուսական հումանիտար 15 տոննա բեռը մտել Արցախի տարածք
Ռուսական խաղաղապահ զորախումբը 2023 թվականի սեպտեմբերի 12-ին ապահովել է մարդասիրական օգնության անվտանգ առաքումը և տրամադրումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Այս մասին նշված է ռուսական խաղաղապահ առաքելության զորախմբի տելեգրամյան ալիքում:
«Ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռով բեռնատարը նախօրեին ժամանել է ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածք։ Երկու կողմերի միջև հարցերը համաձայնեցնելուց և անհրաժեշտ փաստաթղթերը ստուգելուց հետո մարդասիրական շարասյունը ռուսական խաղաղապահ զորախմբի տեխնիկայի ուղեկցությամբ ժամանել է Ստեփանակերտ։
Տեղի բնակիչների համար նախատեսված մարդասիրական բեռը կազմում է 15 տոննա։ Այն ներառում էր սնունդ, հագուստ, հիգիենայի և մանկական պարագաներ: Բոլոր ամենաանհրաժեշտ ապրանքներ են, որոնք համաձայնեցվել են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ռուսաստանի Կարմիր Խաչի ներկայացուցիչները մատակարարված օգնությունը բաշխեցին անապահով և բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև կարիքավոր բոլոր բնակիչներին»,- նշված է ռուսական խաղաղապահ առաքելության զորախմբի Թելեգրամ ալիքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն