Submitted by A.Gevorgyan on
hsysh

Ադրբեջանի ՌՕՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվել է մարտական ​​հրաձգություն

Ադրբեջանի 2023 թվականի նախապատրաստական ​​պլանի համաձայն՝ ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում կատարվել է մարտական ​​հրաձգություն։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հրաձգության շրջանակում մարտական անձնակազմը կատարել է «İldırım-8-ER» զենիթահրթիռային համակարգը ելման դիրք տեղափոխելու և մարտական օգտագործման նախապատրաստվելու, ինչպես նաև պայմանական հակառակորդի արձակած բալիստիկ հրթիռի հայտնաբերման և ոչնչացման խնդիրները։

Ուշադրություն է դարձվել անձնակազմի հակահրթիռային պաշտպանության համակարգերի  կառավարման հմտություններին, անձնակազմի միջև փոխգործակցության զարգացմանը և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարելավմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն