Ադրբեջանի ՌՕՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվել է մարտական հրաձգություն
Ադրբեջանի 2023 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում կատարվել է մարտական հրաձգություն։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Հրաձգության շրջանակում մարտական անձնակազմը կատարել է «İldırım-8-ER» զենիթահրթիռային համակարգը ելման դիրք տեղափոխելու և մարտական օգտագործման նախապատրաստվելու, ինչպես նաև պայմանական հակառակորդի արձակած բալիստիկ հրթիռի հայտնաբերման և ոչնչացման խնդիրները։
Ուշադրություն է դարձվել անձնակազմի հակահրթիռային պաշտպանության համակարգերի կառավարման հմտություններին, անձնակազմի միջև փոխգործակցության զարգացմանը և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարելավմանը։
Add new comment