Հայաստանը խրամատներ է փորում և ամրություններ կառուցում Ադրբեջանի հետ սահմանին. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր հերթական զգուշացումն է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ իբր խաղաղության կոչ անելով:
«Նկատվում է, որ Հայաստանը ոչ միայն խախտում է հրադադարը տարածաշրջանում, այլև խրամատներ է փորում և ամրություններ կառուցում նոր դիրքերում։ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները և կենտրոնանա խաղաղ բանակցությունների ու համագործակցության վրա։ Տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհը համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Այդ իսկ պատճառով «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ռազմադիվանագիտական ճնշումը Հայաստանի վրա: Եվ թեև գիշերը շարունակվել են հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները, այնուամենայնիվ դա չի խանգարում թշնամի կողմերի կեղծ կառուցողական կոչերին։
Ավելացնել նոր մեկնաբանություն