Բաքուն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության երեկվա հայտարարությանը։ Նա նշել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին, ինչպես նաև 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Ադրբեջանը պատասխան գործողություններ է իրականացրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված Հայաստանի սադրանքներին, և որ հայկական կողմի քաղաքական արկածախնդրության բաղկացուցիչ մասն է այդ գործողությունները որպես Հայաստանի օկուպացիա ներկայացնելը։ 

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ «Հայաստանը, չնայած 2020 թվականի պատերազմի արդյունքներին, չի փոխանցել Ադրբեջանին պատկանող 8 գյուղը, դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղից՝ խախտելով եռակողմ հռչակագիրը, անընդհատ ռազմական սադրանքներ է իրականացնում»։ 

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը Հայաստանի՝ խոսքով և գործով հրաժարումն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահանջներից, հայկական զինված ուժերի դուրսբերումն ադրբեջանական տարածքներից և ռևանշիստական քաղաքականության ու գործողությունների դադարեցումն է»,- Հայաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 13-ի հայտարարությանն ի պատասխան՝ ընդգծել է Հաջիզադեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն