Կովկասում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու կողմերին. Հաջիև
Կովկասում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու կողմերին, X սոցցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի այս շրջանը՝ Ղարաբաղը, 30 տարի օկուպացված էր հարևան Հայաստանի կողմից։ Իսկ 1990-ականների սկզբի դաժան պատերազմից հետո, որի արդյունքում գրեթե 1 միլիոն ադրբեջանցիներ վտարվեցին իրենց հայրենի հողերից, ենթարկվեցին էթնիկ զտումների, հայկական օկուպացիոն ուժերն ականապատեցին այս տարածքի հազարավոր քառակուսի մետրեր՝ բացառությամբ մի փոքր կետի կենտրոնում: Ադրբեջանի այս տարածքում մնացած էթնիկ հայերի համայնքը Հայաստանի հետ կապված էր միակ ցամաքային ճանապարհով՝ Լաչինի ճանապարհով»,- գրել է Հաջիևը։
Ինչպես միշտ, Բաքվի իշխանությունները ստահոդ հայտարարություններով նպատակ ունեն արդարացնելու Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը և անհիմն ու առանց փաստերի մեղադրանքներ ներկայացնելու Երևանին։
Ավելացնել նոր մեկնաբանություն