Իրանի գլխավոր դատախազն այցելել է Ադրբեջան
Իրանի գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ Մոհամմադ Մովահեդին ժամանել է Բաքու՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գլխավոր դատախազների 4-րդ նիստին:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի գլխավոր դատախազը, խոսել է Ադրբեջանի և Իրանի դատախազությունների միջև զարգացմանն ուղղված միջոցառումների կարևորության մասին, հույս է հայտնել, որ երկկողմ Համագործակցությունը կշարունակվի ապագայում՝ կապված Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչություն իրականացրած անձի նկատմամբ քրեական հետապնդման հետ։
Քննարկվել են երկրների միջև դատապարտյալների տեղափոխման և արտահանձնման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
Քննարկվել է նաև Իրանում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի դեմ հարուցված քրեական գործը։
Ավելացնել նոր մեկնաբանություն