Մոսկվան Բաքվի և Երևանի միջև կարգավորման տարբերակներ է քննարկում. Պեսկով
Ռուսաստանը հետևողականորեն աշխատելու է Բաքվի և Երևանի հետ։ Վերջերս ստացվել է մարդասիրական բեռի առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ, քննարկվում են իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը հետևողական կերպով շարունակում է իր աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Մենք կշարունակենք դա անել: Բոլորովին վերջերս, փաստորեն, ստացվել է մարդասիրական բեռի, մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Այժմ տարբեր տարբերակներ քննարկվում են, մշակվում կողմերի հետ, այդ աշխատանքը մենք կշարունակենք»,- ասել է խոսնակը։
Ավելացնել նոր մեկնաբանություն