Ռմբակոծվում է Ստեփանակերտը (լրացվող)
Արցախում զանգվածային հրետանային ռմբակոծություն է: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուբեն Վարդանյանը:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` այս պահին ռմբակոծվում է Ստեփանակերտը:
«Դետք»-ը քիչ ավելի ուշ մանրամասներ կհաղորդի:
13.35
Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ:
14:30
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն