Ադրբեջանը տարբեր զինատեսակներով կրակ է բացել ռազմական օբյեկտների ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել: Այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:
«Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»,- գրել է Աբրահամյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն