Պեսկովը չի հաստատել, թե ռազմական գործողություններից առաջ Բաքուն տեղեկացրել էր խաղաղապահներին
Կրեմլը չի հաստատում Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Բաքուն այդ մասին տեղյակ է պահել ռուսական խաղաղապահ առաքելությանը։ «Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացվել ենք»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մինչդեռ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, թե տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն