Հայտարարել ռազմական դրություն, սկսել զորահավաք. «Ազատազէն»-ը դիմել է ՀՀ կառավարությանը
«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ կառավարությունից այսօր մինչև 14:00 հայտարարել ռազմական դրություն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝ այսօր մինչև 14:00 հայտարարել ռազմական դրություն, սկսել զորահավաք. պետական և մասնավոր ամբողջ ռեսուրսն ուղղել Արցախի և Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը։
Դիմում ենք մեր հայրենակիցներին, ռազմամարզական կառույցների ներկայացուցիչներին այսօր՝ սեպտեմբերի 20֊ին ժամը 14:00 հավաքվել Գ. Նժդեհի արձանի մոտ միասին քննարկելու մեր հետագա անելիքները։
Անթույլատրելի ենք համարում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության այսօրինակ պահվածքը Արցախում հաստատակամորեն պայքարող ՀՀ քաղաքացիների՝ մեր հայրենակիցների հանդեպ:
Սպասում ենք բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր հետագա իրադարձությունների դեպքում պատրաստ են նաև զենքով պաշտպանել մեր երկիրն ու քաղաքացիներին։
«Ազատազէն» ՌՀԿ խորհուրդ»:
Ավելացնել նոր մեկնաբանություն