Submitted by G.Avetisyan on
5

Պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում. Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

«Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա,  հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն