hsysj

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

APA-ի Ստամբուլի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Նշվել է, որ Էրդողանը Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել Ադրբեջանի «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո վերջին իրավիճակի մասին։

Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի համակողմանի աջակցությունն Ադրբեջանին։ Բացի դրանից` ղեկավարները մտքեր են փոխանակել երկու երկրի համար սերտ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ։

#Դետքի_հետագծով

Թուրքիան այլևս չի էլ թաքցնում և բաց տեքստով խոսում է սերտ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների մասին՝ նկատի ունենալով, որ Թուրքիային և Ադրբեջանին միավորում է նաև տարածաշրջանում համատեղ գործողություններ և ծրագրեր իրականացնելու գաղափարը: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն