Submitted by G.Avetisyan on
յգ

Այդ «զինյալները» Ադրբեջանի դեմ չեն կռվել, նրանք պաշտպանել են իրենց հայրենիքը. Աբրահամ Գասպարյանը՝ Հաջիզադեին

«Ջենեսիս-Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը 300-միլիոնանոց լսարան ունեցող «Ալ Ջազիրայի» եթերում ջախջախել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի դրույթները: 

«Ալ Ջազիրայի» եթերում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ զինաթափումից հետո Ադրբեջանը համաներում է կիրառելու, սակայն ոչ այն «խմբավորումների նկատմամբ, որոնք կռվել են Ադրբեջանի դեմ և ներառված են «պահանջվածների ցուցակում»»:

Հաջիզադեի նման պնդմանն ի պատասխան՝ «Ջենեսիս-Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը կարևոր ճշտում է անում` «այդ զինյալները» Ադրբեջանի դեմ չեն կռվել, նրանք պաշտպանել են իրենց հայրենիքը: 

Գասպարյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը գեթ մեկ օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: «Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որն ավելի ժողովրդավարական է, քան տարածաշրջանի այլ երկրները, ընդհուպ Հայաստանն ու Ադրբեջանը:

Իննամսյա ֆաշիստական բլոկադա, այսօր 10-րդ ամսվա շեմին ենք: Ադրբեջանը պարտադրված սովի, հիբրիդային, հոգեբանական ու ֆիզիկական պատերազմ է մղել Լեռնային Ղարաբաղի ու այնտեղ ապրող հայերի դեմ: Սա սովորական ցեղասպանություն է, որին զոհ գնաց 200 քաղաքացի: 

«Այն, որ Ձեր հյուրը հայտարարեց, որ իրենք ամբողջական համաներում չեն տրամադրելու և ձերբակալելու են այն զինյալներին, որոնք Ադրբեջանի դեմ են կռվել, կարևոր ճշտում անենք` այդ զինյալները Ադրրբեջանի դեմ չեն կռվել, նրանք պաշտպանել են իրենց հայրենիքը»,- հայտարարեց Գասպարյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն