ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ուղերձով դիմել է ժողովրդին: «Դետք»-ը վարչապետի խոսքից առանձնացրել է հիմնական ուղերձները:
- Եթե ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրական պայմաններ ու էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանակությունը, որ ԼՂ հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը, չափազանց մեծանում է: Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի ու ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա:
- Եթե ՀՀ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում:
- Արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն Հայաստանի պետական շահերի ու անվտանգության տեսակետից: Այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիների մենք հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել:
- Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար: Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացել Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության գործիքները` համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ:
Ավելացնել նոր մեկնաբանություն