Submitted by G.Avetisyan on
դվազ

Հայաստան են ժամանել ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ

Երկուշաբթի Հայաստան են ժամանել Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատճառը բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային հոսքն է Հայաստան, հայտնում է «Լուրերը»: 

Պատվիրակության կազմում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը և այլ պաշտոնյաներ:

Սա նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Հայաստան:

«Reuters» գործակալության տվյալով՝ «Փաուերը կհանդիպի Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությանը»:

Փաուերը ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան: «Նա կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունն այդ երկրի հետ և խոր մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության հետ կապված, կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները»,- գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն