Եվլախում առաջիկայում կհանդիպեն Ադրբեջանի իշխանությունների և ԼՂ-ի հայերի ներկայացուցիչները. ադրբեջանական լրատվամիջոցներ

Եվլախում առաջիկայում կհանդիպեն Ադրբեջանի իշխանությունների և ԼՂ-ի հայերի ներկայացուցիչները. ադրբեջանական լրատվամիջոցներ

Առաջիկայում տեղի կունենա Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների նոր հանդիպումը: Այն նույնպես նախատեսվում է անցկացնել Եվլախում: Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա կլինի նախորդ հանդիպումների մասնակից, բանագնաց, խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը: Դեռևս հայտնի չէ, թե հերթական հանդիպմանն ով կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հայերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ղարաբաղի հայերն ու Ադրբեջանի ներկայացուցիչները նախ հանդիպեցին Եվլախում, օրեր անց էլ` Իվանյանում։

Ավելացնել նոր մեկնաբանություն