00

Ամերիկացի սենատորը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին

Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ-ին աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ չի ապացուցվել, որ այդ երկիրը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ։

«Փիթերսն օրինագիծը ներկայացրել է՝ ի պատասխան Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում - խմբ․) էթնիկ հայերի վրա Ադրբեջանի կառավարության շարունակական հարձակումների: Այս շաբաթվա սկզբին սենատորը Հայաստանում էր՝ այցելելու հայ-ադրբեջանական սահման և ծանոթանալու Բերձորի (Լաչինի - խմբ․) միջանցքի 10-ամսյա շրջափակմանը, որը տարածաշրջանի հայերի համար հումանիտար ճգնաժամ է առաջացրել»,- ասված է սենատորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է և կօգտագործի իր ռազմական ռեսուրսները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ բռնի հարձակումներ իրականացնելու համար: Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին: Մենք պետք է ընդունենք այս օրինագիծը, որպեսզի արգելափակենք ամերիկյան լրացուցիչ օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցրել իր ագրեսիան տարածաշրջանում»,- ասել է Փիթերսը:

Սենատորի՝ «Հայերի պաշտպանության մասին» օրինագիծը նախատեսում է դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանի կառավարությանը, որը ներկայումս թույլատրված է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածով:

Թեև «Ազատության աջակցության ակտով», ընդհանուր առմամբ, արգելվում է Ադրբեջանին տրվող երկկողմ աջակցության մեծ մասը, 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո 907-րդ հոդվածում կետ ավելացվեց, որը նախագահին լրացուցիչ հայեցողություն է տրամադրում Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցում: 2002 թվականից ի վեր երկու կուսակցությունների նախագահներն ամեն տարի դիմում են «մերժման իրավունքի» հարցով, և Բայդենի վարչակազմը դեռևս վերանայում է այդ լիազորությունից 2023 թվականին հրաժարվելու հարցը:

Այս շաբաթ Փիթերսը միացել է նաև օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ խմբին, որը կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանն ու ԱՄՆ պետդեպարտամենտին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Արցախի դեմ ռազմական հարձակումների և դաժան շրջափակման հետ:

Փիթերսն ավելի վաղ անհանգստություն էր հայտնել հայ ժողովրդի վրա ադրբեջանական ռազմական հարձակումների կապակցությամբ և հանդես եկել տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ԱՄՆ-ի լրացուցիչ գործողությունների օգտին:

Վերջերս Փիթերսը ելույթ է ունեցել Սենատում՝ դատապարտելով Ադրբեջանի կառավարության ռազմական ագրեսիան և բռնությունները Հայաստանի նկատմամբ, ու կոչ արել ԱՄՆ-ին աջակցել հայ ժողովրդին:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր