Կասպից ծովում մեկնարկել է Ադրբեջան-Ղազախստան համատեղ զորավարժությունը
Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված համատեղ գործողությունների ծրագրի համաձայն՝ Բաքվում մեկնարկել է համատեղ մարտավարական զորավարժությունը երկու երկրի ռազմածովային ուժերի նավատորմերի և ռազմական անձնակազմի մասնակցությամբ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Նշվել է, որ համատեղ մարտավարական զորավարժությունները կնպաստեն երկու երկրի զինվորականների միջև փորձի փոխադարձ փոխանակմանը և հետագա զարգացմանը։
Զորավարժությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 8-ը:
Ավելացնել նոր մեկնաբանություն