Submitted by A.Gevorgyan on
hsysh

Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի զինծառայողները Բաքվում մասնակցում են «Հավերժություն-2023» զորավարժությանը

Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ «Հավերժություն-2023» («Eternity-2023») անվանումով, համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվում, որը կտևի մինչև հոկտեմբերի 6-ը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ 

Տեսական և գործնական մասերից բաղկացած դասընթացում երեք երկրի զինվորական անձնակազմի և համապատասխան պետական ​​կառույցների ներկայացուցիչների ներգրավմամբ կիրականացվեն ռազմավարական կարևոր և տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման առաջադրանքներ։

Հիմնական նպատակը երեք երկրի զինված ուժերի միջև փոխադարձ համագործակցության ամրապնդումն է։

Ադրբեջանը մեծացնում է ռազմական ոլորտում իր գործունեությունը։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն