Submitted by G.Avetisyan on
2546

Փաշինյանը հայտարարել է, որ Գրանադայում պետք է ստորագրվեր «շրջադարձային նշանակության փաստաթուղթ»

Հայաստանը հաստատում է Գրանադա այցելությունը, ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, թե իրենք շատ կառուցողական ու լավ էին տրամադրված:

«Կարծում էինք` կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու, և, ըստ էության, մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը բարձր էինք գնահատում: Խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում էր՝ այդ փաստաթուղթը ներկայացնելու որպես կործանարար փաստաթուղթ: Հիմա, քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, կառուցողական դիրքորոշում որդեգրելով, արտահայտեց իր մոտեցումները, պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ մեր մեղքով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնել է, որ մեկնելու են Գրանադա և փորձելու ավելի մանրակրկիտ ներկայացնել իրենց դիրքորոշումները:

«Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել, և ցավում  եմ, որ վաղն առիթ չեմ ունենա հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց,- ասել է ՀՀ վաչապետը, ապա հավելել,- ես չեմ ուզում սխալ տպավորություն ստեղծվի, որ այդ փաստաթուղթը, որ պետք է ստորագրվեր, հակասում է կամ հարվածում է ,կամ հակառակ է Ադրբեջանի շահերին, և լիարժեք համապատասխանում է միայն Հայաստանի շահերին: Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության ու կայունության շահերին, և եթե որևէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որևէ մեկը չի ստորագրի այն»:
 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն